ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առուշ Առուշանյան. Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին

Առուշ Առուշանյան. Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին
24.12.2020 | 15:44

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին:

«Տեղեկացա, որ մեր պատմական հողերից՝ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին, պետք է արագ հասնել մարզ, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Թշնամին որոշում է, որ սա կամ նա իրենն է, գնանք հասկանանք, թե ինչ են անելու»,-ասաց Առուշանյանը: Հարցին,թե իրենք են բանակցելու, Առոշանյանն ասաց՝ պետք է որոշենք, բանակցնեք, հասկանանք, թե ինչ է կատարվում, Կառավարությունը չկա:

Դիտվել է՝ 3718

Մեկնաբանություններ